Սպորտ

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը ԵԱ-ի 8-րդ տուրում ոչ-ոքի են ավարտել մրցախաղերը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը ԵԱ-ի 8-րդ տուրում ոչ-ոքի են ավարտել մրցախաղերը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը շարունակում են ելույթները Եվրոպայի թիմային առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի 8-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանու մրցակիցը Հունաստանն էր: Մրցախաղն ավարտվեց ոչ-ոքի` 2-2: Հայաստանի հավաքականի կազմում պարտվեց Հրանտ Մելքումյանը, հաղթեց Հայկ Մարտիրոսյանը, իսկ Գաբրիել Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը կիսեցին միավորը:

Կանանց ընտրանին ևս ոչ-ոքի ավարտեց պարտիան: Նրանց մրցակիցը Վրաստանն էր: Կանանց ընտրանու կազմում պարտվեց Լիլիթ Մկրտչյանը, իսկ հաղթանակ տոնեց Էլինա Դանիելյանը: Իրենց պարտիաները խաղաղ արդյունքով ավարտեցին Մարիամ Մկրտչյան ու Սուսաննա Գաբոյանը:

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը տեղի է ունենում նոյեմբերի 11-20-ը՝ Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում: Մրցաշարը բաղկացած է 9 տուրից: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում է 38, իսկ կանանց մրցաշարին՝ 32 թիմ:

Բաժին

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում