Երևանում անցկացվում է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համաժողովն անցկացվում է «ԵԱՀԿ-ն ճգնաժամի ժամանակ. վեհաժողովի դերը ներքին և արտաքին մարտահրավերներին արձագանքելու հարցում» խորագրի ներքո։ Օրակարգում են նաև կոռուպցիայի դեմ պայքարին ու փոքրամասնությունների պաշտպանությանը վերաբերող հարցեր։
Հայաստանում հյուրընկալվել են կառույցի 57 անդամ պետությունների պատվիրակությունների շուրջ 300 պատգամավորներ:
Օրակարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։