Էստոնիան Ռուսաստանին մեղադրել է անօրինական միգրանտներին սահմանին չկալանավորելու համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Էստոնիայի ներքին գործերի նախարար Լաուրի Լյաենեմեցը մեղադրել է Ռուսաստանին անօրինական միգրանտներին իր սահմաններին չկալանավորելու համար՝ հավելելով, որ Սոմալիի քաղաքացիները, որոնց մուտքն արգելված է, այժմ փորձում են մուտք գործել երկիր։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ռուսաստանի հետ սահմանին միգրացիոն իրավիճակի վատթարացման պատճառով Ֆինլանդիայի կառավարությունը որոշում է կայացրել նոյեմբերի 18-ից մինչև 2024 թվականի փետրվարի 18-ը փակել Ռուսաստանի հետ սահմանի ութ անցակետերից չորսը։ Ֆինլանդիայի նախարարների կաբինետը նշում է, որ կան ցուցումներ, որ օտարերկրյա իշխանությունները կամ այլ կազմակերպությունները դեր են խաղացել ապօրինի սահմանը հատողների Ֆինլանդիա ժամանումը հեշտացնելու գործում։

Էստոնիայի ՆԳՆ ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանից միգրացիոն ճնշումը Ֆինլանդիայի սահմանին մեծացել է, և այժմ Սոմալիի քաղաքացիները, ովքեր մուտքի իրավունք չունեն, փորձում են Ռուսաստանի Դաշնությունից Էստոնիա հասնել։

Հայերեն English Français Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ