Բայդենը հայտարարել է, որ Սի Ծինփինի հետ քայլեր են ձեռնարկել ճիշտ ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո ասել է, որ իրենք «շոշափելի քայլեր» են կատարել ճիշտ ուղղությամբ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բայդենն այդ մասին գրել է X սոցիալական ցանցում:

Ինչպես Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի բանակցությունների վերաբերյալ լրագրողների համար կայացած ճեպազրույցում հայտնել է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը, Չինաստանը համաձայնել է վերսկսել ռազմական երկխոսությունն ԱՄՆ-ի հետ՝ քաղաքական և գործառնական մակարդակներում։

Բանակցությունների ժամանակ ԱՄՆ նախագահը նաև ընդգծել է Հարավչինական ծովում կայունության պահպանման և ԿԺԴՀ-ի ամբողջական ապամիջուկայնացման կարևորությունը։ Այդ մասին ասված է Սան Ֆրանցիսկոյում (Կալիֆոռնիա) Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում երկու երկրների ղեկավարների բանակցությունների վերաբերյալ Սպիտակ տան հրապարակած հաղորդագրության մեջ:

Հայերեն

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին