Սպորտ

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը հաղթել են թիմային ԵԱ-ի 3-րդ տուրում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը հաղթել են թիմային ԵԱ-ի 3-րդ տուրում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը շարունակում են ելույթները Եվրոպայի թիմային առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին մրցեց Ավստրիայի հավաքականի հետ և առավելության հասավ 1,5-2,5 հաշվով: Հայաստանի ընտրանու կազմում միակ հաղթանակը տոնեց Սամվել Տեր-Սահակյանը: Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Շանթ Սարգսյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիաները:

Կանանց հավաքականը 3,5-0,5 հաշվով հաղթանակի հասավ Իտալիայի նկատմամբ: Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը հաղթանակ տոնեցին: Սուսաննա Գաբոյանը կիսեց միավորը:

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը տեղի է ունենում նոյեմբերի 11-20-ը՝ Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում: Մրցաշարը բաղկացած է 9 տուրից: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում է 38, իսկ կանանց մրցաշարին՝ 32 թիմ:

Կարդացեք հոդվածը` EspañolTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում