Հասարակական

Հայաստանի պաշտպանության նախարարը մասնակցել է Դուբայի ավիացիոն ցուցահանդեսի բացմանը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի պաշտպանության նախարարը մասնակցել է Դուբայի ավիացիոն ցուցահանդեսի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 13-ին մասնակցել է Դուբայի ավիացիոն ցուցահանդեսի բացման արարողությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նախարարը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:

«Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակներում նոյեմբերի 13-ին ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի կառավարիչ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հրավերով մասնակցել եմ Դուբայի ավիացիոն ցուցահանդեսի բացման արարողությանը»,-գրել է Պապիկյանն ու հավելել՝ հանդիսավոր արարողությունից հետո այցելել է միջազգային ընկերությունների տաղավարներ և ծանոթացել ընկերությունների ցուցադրած արտադրանքին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում