Միջազգային

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնը գլխավորել է թագավորության արտաքին գործերի նախարարությունը

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնը գլխավորել է թագավորության արտաքին գործերի նախարարությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնը նշանակվել է ԱԳՆ ղեկավար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է վարչապետ Ռիշի Սունակի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

«Մեծարգո Դևիդ Քեմերոնը նշանակվել է Արտաքին գործերի, Համագործակցության և զարգացման գործերի նախարար»,- ասված է հայտարարության մեջ։ Այդ պաշտոնում նա կփոխարինի Ջեյմս Քլևերլիին, որն անցել է ՆԳՆ ղեկավարի պաշտոնին։

Քեմերոնը վարչապետի պաշտոնում ընտրվել է 2010 թվականին՝ 44 տարեկանում։ Նա դարձել է 1812 թվականից ի վեր ամենաերիտասարդ քաղաքական գործիչը, ով զբաղեցրել է Դաունինգ Սթրիթ 10 հասցեում գտնվող աշխատասենյակը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում