Քաղաքականություն

Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

1 րոպեի ընթերցում

Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Սիրիայում է։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ հայտնել է Հակոբ Արշակյանը։

Պատվիրակության կազմում ընդգրկված են պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Շիրակ Թորոսյանը և Արեն Մկրտչյանը։

ԱԺ պատգամավորները Դամասկոսի Հայաստանի դեսպանատանը հանդիպել են Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչների և հոգևոր հայրերի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակը։ Պատգամավորներն ընդգծել են Հայաստանի առջև կանգնած արտաքին և անվտանգային մարտահրավերների հաղթահարման շուրջ բոլորի ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը։

Դամասկոս այցի ընթացքում նաև նախատեսվում են մի շարք պաշտոնական հանդիպումներ, որոնց մասին կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում