ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 12-ին, ժամը 15։19-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Բեկնազարյան փողոցի թիվ 4/2 հասցեի մոտակայքում ծառի ճյուղերը պոկվել և կախվել են, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ փրկարարները հեռացրել են ծառի կախված ճյուղերը։