Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին բեռնատարը շրջվել է մարդատար ավտոմեքենայի վրա. կա 2 տուժած

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 10-ին, ժամը 17։12-ին տեղեկություն է ստացել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Արշալույս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին կցորդիչով բեռնատարը (վարորդ` Լ. Լ., ծնված 1984 թ.) շրջվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վրա (վարորդ՝ Վ․ Շ․, ծնված 1991 թ.)։

Նշվում է, որ փրկարարները փակել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հոսանքազրկել ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը, հիդրավլիկ գործիքների կիրառմամբ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդին, ուղևոր Վ․ Շ․-ին (ծնված 1999 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. նրանք հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան