Սպորտ

Խորվաթիա-Հայաստան խաղի տոմսերն արդեն վաճառքում են

1 րոպեի ընթերցում

Խորվաթիա-Հայաստան խաղի տոմսերն արդեն վաճառքում են

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Խորվաթիա-Հայաստան խաղի տոմսերը կարժենան 15 եվրո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Նոյեմբերի 21-ին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբի «Մաքսիմիր» մարզադաշտում կկայանա ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի D խմբի վերջին մրցափուլի Խորվաթիա-Հայաստան հանդիպումը:

 Հայաստանի ազգային հավաքականի՝ հանդիպմանը ներկա գտնվել ցանկացող երկրպագուներին հատկացվել է մարզադաշտի հարավային տրիբունայի մի հատվածը: Տոմսերի արժեքն է 15 եվրո:
 Տոմսերը կարելի է ձեռք բերել՝ անցնելով հետևյալ հղումով:

Կարդացեք հոդվածը` Türkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում