Սպորտ

ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարում Հայաստանի լավագույն արդյունքը Սամվել Տեր-Սահակյանինն է

1 րոպեի ընթերցում

ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարում Հայաստանի լավագույն արդյունքը Սամվել Տեր-Սահակյանինն է

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվեց Մեծ Բրիտանիայի Մեն կղզում ընթացող ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վերջին` 11-րդ տուրում Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիան: Հրանտ Մելքումյանը պարտություն կրեց: Հայ շախմատիստներից լավագույն արդյունք գրանցեց Սամվել Տեր-Սահակյանը, որը 15-րդ հորիզոնականում է: Մրցաշարի հաղթողը հնդիկ Գուջրաթ Վիջիթն է, որը 11 հնարավորից հավաքեց 8,5 միավոր:

Կանանց մրցաշարի վերջին տուրում Էլինա Դանիելյանը հաղթեց, իսկ Մարիամ Մկրտչյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան:

Կարդացեք հոդվածը` ქართულიРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում