Շիմպանզեներն օգտագործում են պատերազմի մարտավարություն, ինչպես մարդիկ․ գիտնականներ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գիտնականները պարզել են, որ շիմպանզեներն իրենց հակառակորդ խմբերի հետ առնչվելիս օգտագործում են այնպիսի մարտավարություններ, ինչպիսիք օգտագործում են մարդիկ պատերազմ վարելիս։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով այդ թեմայով հետազոտությունը։

Մասնագետները նման եզրակացության են հանգել՝ երեք տարի շարունակ Կոտ դ'Իվուարի հարավ-արևմտյան մասում գտնվող Թայ ազգային զբոսայգում ուսումնասիրելով վայրի շիմպանզեների երկու խմբերի՝ յուրաքանչյուրը բաղկացած 40-45 առանձնյակից։

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ շիմպանզեներն, օրինակ, հակառակորդ խմբի տարածք են մտել միայն այն դեպքում, երբ համոզվել են, որ առճակատման վտանգը փոքր է։

Ըստ Քեմբրիջի համալսարանի կենսաբանական անտրոպոլոգիայի մասնագետ Սիլվեյն Լեմուանի՝ կապիկները ցուցաբերել են ճանաչողական և համագործակցության հմտություններ, կարողացել են ճիշտ վարվել իրենց ստացած տեղեկատվության հետ։

Լեմուանի պնդմամբ՝ միջխմբային բռնությունը շիմպանզեների մոտ տարածված է, և խմբերն իրենց տարածքների սահմանին հաճախ են բախումներ ունենում։

«Շիմպանզեներն իրենց տարածքի նկատմամբ չափազանց զգայուն են։ Նրանք սահմաններին պարեկություն են իրականացնում, առանձին շիմպանզեներ հսկում են իրենց տարածքի ծայրամասերը շատ համակարգված և համախմբված կերպով», - ասել է Լեմուանը։

Գիտնականները նկատել են, որ շիմպանզեները մագլցել են բլուրների վրա, որպեսզի ավելի լավ լսեն իրենց հակառակորդին, իսկ բլուրների գագաթին գտնվելիս փորձել են ավելի անաղմուկ կերպով սնունդ հայթայթել։ Բլրից իջնելուց հետո էլ նրանք հակառակորդի տարածք են մտել հիմնականում այն դեպքերում, երբ հակառակորդ խմբի շիմպանզեները եղել են մեծ հեռավորության վրա։

Շիմպանզեները և նրանց ազգական բոնոբոները գենետիկորեն ամենամոտն են մարդկանց և կիսում են մեր ԴՆԹ-ի մոտ 98,8 %-ը։ Ըստ հունիսին հրապարակված մի հետազոտության՝ մարդկանց և շիմպանզեների էվոլյուցիոն գծերն իրարից անջատվել են 6,9-ից 9 միլիոն տարի առաջ։ Շիմպանզեների վարքն ուսումնասիրելը կարող է շատ բան բացահայտել մեր սեփական տեսակի մասին։

«Մենք կարող ենք ավելի լավ հասկանալ, թե որտեղից ենք գալիս և ինչն է մեզ դարձնում մարդ: Մենք կարող ենք ավելի լավ հասկանալ, թե ինչպիսի վարքագծեր և ադապտացումներ են եղել մարդկանց և շիմպանզեների վերջին ընդհանուր նախնու մոտ, և ավելի լավ պատկերացնել հնագույն հոմինին տեսակի սոցիալականությունն ու վարքը», - ասել է Լեմուանը` նկատի ունենալով մարդու անհետացած տեսակները:

Հայերեն

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին