Հասարակական

Հրշեջները մարել են Երևանի Արամի փողոցում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Հրշեջները մարել են Երևանի Արամի փողոցում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 1-ին, ժամը 16:36-ին ահազանգ է ստացել, որ Արամի փողոցի տներից մեկին հարակից շինությունից ծուխ է նկատվում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արամի փողոցի շենքերից մեկի բակում գտնվող խորդանոցում։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է 16:55-ին, մարվել՝ 17:07-ին: Այրվել են խորդանոցի փայտե կառուցատարրերը՝ 6 քմ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում