Միշուստինը հայտարարել է ընթացիկ տարում Ռուսաստանի ՀՆԱ-ի աճի մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ տնտեսական զարգացման նախարարության նախնական գնահատականի համաձայն՝ այս տարվա հունվար-սեպտեմբերին երկրի ՀՆԱ-ն աճել է 2,8 տոկոսով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Վարչապետը նշել է, որ Ռուսաստանի տնտեսության աճ է սպասվում նաև տարեվերջին, իսկ սեպտեմբերին ՀՆԱ-ն աճել է գրեթե երկու անգամ ավելի, քան ինը ամսում։ Տարեկան կտրվածքով այդ ցուցանիշը ավելի քան հինգ տոկոս էր։

Միշուստինը նշել է, որ 2023 թվականի կեսերին տնտեսությունը գրեթե ամբողջությամբ վերականգնվել է, և պարզաբանել է, որ որոշակի անկում դեռևս նկատվում է նավթի և գազի ոլորտում, որտեղ արտահանման ուղիները զարգանում էին տասնամյակներ շարունակ, և ավելի շատ ժամանակ է պահանջվում մատակարարումները վերահղելու և նորերի հետ բանակցություններ վարելու՝ նոր շուկաներ և գնորդներ գտնելու համար։

Փորձագետները Ռուսաստանի տնտեսության ընդհանուր աճի տեմպերը կանխատեսում են 2,5 տոկոս։ Սեպտեմբերին դաշնային բյուջեի ձևավորման վերաբերյալ հանդիպման ժամանակ նախագահ Վլադիմիր Պուտինը 2023 թվականի վերջին սպասվող ՀՆԱ-ի աճը գնահատել էր 2,5-2,8 տոկոս:

Հայերեն English Русский

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է զինված խմբավորումների զինաթափման հարցը

«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը. Դատախազություն

ԱՄՆ որոշ հեռուստաընկերություններ հրաժարվել են լուսաբանել Թրամփի մասնակցությամբ միջոցառումներն՝ իրենց գործընկերների նկատմամբ արգելքի պատճառով

Իրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը

Սպասվում է ռեկորդային տաք օր. մանրամասներ Գագիկ Սուրենյանից

Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով

Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց

Մակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը

Թրամփը և Մակրոնը քննարկել են Մերձավոր Արևելքը, ՌԴ-Ուկրաինա հակամարտությունը

Գիտության շաբաթ 2026. Ի՞նչ միջոցառումներ են սպասվում այս տարի