Քաղաքականություն

Հունգարիան մտադիր է հյուպատոսություն բացել Երևանում

1 րոպեի ընթերցում

Հունգարիան մտադիր է հյուպատոսություն բացել Երևանում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Երևանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը խնդրել է թույլ տալ Երևանում Հունգարիայի հյուպատոսության բացել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պետեր Սիյարտոն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարությունում նախարարի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսում:

«Խնդրեցի թույլ տա, որ Երևանում բացենք հունգարական հյուպատոսություն»,-ասաց նախարարը:

Սիյատոն նշեց նաև, որ Wizz Air ավիաընկերությանը կհորդորեն նաև Երևանից Բուդապեշտի ուղղությունն ավելացնել՝ ֆիզիկապես անմիջական կապ ապահովելու Հայաստանի և Հունգարիայի միջև:

2012թ. օգոստոսի 31-ին ՀՀ ԱԱԽ որոշմամբ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվել էին: 2022թ․դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի էր ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերել վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում