Էրդողանը կոշտ քննադատությամբ է հանդես եկել Իսրայելի հասցեին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գործընկերների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ որոշել է չեղարկել նախապես ծրագրված այցը Իսրայել, ինչը բացատրել է Գազայի հատվածում տիրող իրավիճակով:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

«Մի անգամ ես սեղմեցի Բենիամին Նեթանյահուի ձեռքը։ Դա տեղի է ունեցել ԱՄՆ-ի թուրքական տանը։ Բայց նա չարաշահեց մեր բարի կամքը, և մենք հրաժարվել ենք Իսրայել գնալ»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը Գազայի հատվածում երեխաների մահվան մեջ մեղադրել է նաև արևմտյան երկրներին։

«Հարձակման հիմնավորումը Արևմուտքի արյունալի պատմության ժառանգությունն է։ Գազայի հատվածում սպանդի հեղինակները նրանք են, ովքեր անսահմանափակ օգնություն են ցուցաբերում Իսրայելին։ Նրանք ցանկանում են, որ այս տարածաշրջան երբեք խաղաղություն չգա»,- հավելել է նա։

Էրդողանը նշել է, որ խաղաղությունը կախված է բոլորի կողմից ճանաչված անկախ Պաղեստին պետության ստեղծումից։

«Տարածաշրջանում խաղաղությունը կախված է բոլորի կողմից ճանաչված անկախ Պաղեստին պետության ստեղծումից։ Հակառակ դեպքում անհայտ է, թե ուր կտարածվի կրակը, այս կրակը, որը ոչնչացնում է ամեն ինչ»,- ասել է նա։

Հայերեն

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս