Life

ԱԺ նախագահը կարծում է, որ աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի երևանյան համերգը պետք է լինի բաց բոլորի համար

1 րոպեի ընթերցում

ԱԺ նախագահը կարծում է, որ աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի երևանյան համերգը պետք է լինի բաց բոլորի համար

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի երևանյան համերգը պետք է լինի բաց բոլորի համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմոնյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։

«Անձամբ կարծում եմ, որ եթե կառավարությունը գումար է հատկացնում նման համերգի համար, այդ համերգը պետք է լինի բաց բոլորի համար։ Ես չգիտեմ, թե կազմակերպիչներն իմ այս կարծիքին ինչպես կվերաբերվեն, բայց, կարծում եմ, որ գալիք համերգը, եթե տեղի ունենա, այն պետք է լինի բաց բոլորի համար»,-ասաց Սիմոնյանը։

Համերգի կազմակերպիչ Doping Space-ը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Սնուփ Դոգի (Snoop Dogg)՝ սեպտեմբերի 23-ին նախատեսված համերգը հետաձգվել է։ Ընկերությունը նշել է, որ Հայաստանի կառավարությունն իրենց է փոխանցել համերգը հետաձգելու որոշումը։

Հայաստանի կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ (մոտ 6 միլիոն դոլար)հատկացրեցաշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում