Գարեգին Բ-ն ընդունել է «Հալածյալ քրիստոնյաների օգնության և հունգարական աջակցության ծրագրի» պետքարտուղար Տրիստան Ազբեյին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հունգարիայի «Հալածյալ քրիստոնյաների օգնության և հունգարական աջակցության ծրագրի» պետքարտուղար Տրիստան Ազբեյին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոն։

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել այս դժվարին օրերին Հայաստանին և հայրենազրկված արցախահայերին ցուցաբերվող աջակցության և ի մասնավորի հայ ռազմագերիների վերադարձման ուղղությամբ գործադրվող միջնորդական ջանքերի համար։

Հայոց Հայրապետը անդրադարձ է կատարել Արցախի հոգևոր, մշակութային ժառանգության պահպանման, բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանության և Հայաստանի անվտանգային խնդիրներին։

Նորին Սրբությունը նաև իր գոհունակությունն է արտահայտել Մերձավոր Արևելքի երկրների քրիստոնեական համայնքներին Հունգարիայի կողմից ցուցաբերվող զորակցության առնչությամբ։

Իր հերթին պրն․ Տրիստան Ազբեյը Նորին Սրբությանը տեղեկացրել է Մերձավոր Արևելքի երկրների քրիստոնեական համայնքների աջակցության ծրագրերի, ինչպես և 2021թ․ հայ ռազմագերիների վերադարձման գործում իր անմիջական ներգրավվածության մասին։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայոց Եկեղեցու և Հունգարիայի իշխանությունների միջև հումանիտար ոլորտում փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ։

Հայերեն

Կասեցվել է «պանիր «Սուլուգունի» արտադրատեսակի արտադրությունը

Պուտինը Ուիթքոֆին չի հանձնել ուկրաինական կարգավորման վերաբերյալ առաջարկներ պարունակող փաստաթղթեր. Պեսկով

Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորությունները

COP17-ի շրջանակում կանցկացվի «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Կանադայի վարչապետն առաջին պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի դեմ երկարատև պատերազմի

Զելենսկին «սխալ և անընդունելի» է որակել Թրամփի մեղադրանքները, որ դիզելի գինը բարձրանում է ուկրաինական հարվածների պատճառով

Այս տարվա սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 845 438

Եվրամիությունը 1.5 մլն եվրո կտրամադրի Սևանա լճի էկոհամակարգի բարելավման ծրագրի իրականացմանը

Տերյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի