Արարատի մարզի Այգավան գյուղի կամրջի մոտ 3 ավտոմեքենաներ են բախվել. 4 մարդ տուժել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 20-ին, ժամը 13:15-ին տեղեկություն է ստացել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Կ. Մ., ծնված 1983 թ․) և «Ford» (վարորդ՝ Ա. Շ., ծնված 1982 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ford» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածում:

Նշվում է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և «Ford» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ. Շ.-ն (ծնված 1988 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ Կ. Մ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, ուղղել «Ford» մակնիշի ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին, այնուհետև իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Հայերեն

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը