Աշխարհահռչակ օպերային երգիչ Ռամոն Վարգասը առաջին անգամ հանդես կգա Հայաստանում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխարհահռչակ օպերային երգիչ, տենոր Ռամոն Վարգասը առաջին անգամ բացառիկ մենահամերգով հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբից, համերգը կկայան Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում, հոկտեմբերի 25-ին, ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Համերգին կհնչեն տենորի համար գրված լավագույն և սիրված արիաները և նախերգանքներ համաշխարհային օպերային երկացանկից:

Ծննուդով մեքսիկացի Ռամոն Վարգասն այսօր աշխարհի առաջատար օպերային երգիչներից է: 1992թ.-ին Մետրոպոլիտեն օպերայում Լուչանո Պավարոտտիին «Լյուչիա դի Լամերմուր» օպերայում փոխարինելուց հետո նա դարձավ աշխարհի գլխավոր թատրոնների ցանկալի հյուրը: Դրան հաջորդեց նրան դեբյուտը Լա Սկալայում, այժմ մշտապես ելույթներ է ունենում Բուենոս Այրեսի Կոլոն թատրոնում, Լոնդոնի Թագավորական թատրոնում, Լա Սկալայում, Մետրոպոլիտենում, Մադրիդի թագավորական թատրոնում, Փարիզի Օպերա Բաստիլում, Սան Ֆրանցիսկո օպերայում, Վիեննայի պետական օպերայոին թատրոնում, Արենա դի Վերոնայում և այլուր:

Վարգասը նաև բազում մրցանակների է արժանացել՝ «Լաուրի Վոլպիի» մրցանակ (Lauri Volpi Award), որպես Իտալիայի 1993թ.-ի համերգաշրջանի լավագույն երգիչ, 1995-ին Իտալիայի քննադատները միաձայն նրան շնորհեցին արվեստի բնագավառում «Ջինո Տանիի» մրցանակը (Gino Tani Award), 2000-ին British Opera Now-ն Վարգասին հայտարարեց, որպես «Տարվա արտիստ», 2021-ին ավստրիական Festspiele ամսագիրը նրան դասեց աշխարհի լավագույն տենորների շարքին, 2001-ին ստացավ ECHO Klassik-ի մրցանակ, որպես «Տարվա երգիչ» գերմանական Phono Academy-ի կողմից, 2005-ին Պուչչինիի մցանակ Puccini Foundatzione-ի կողմից, 2018-ին արժանացավ «Opera News Award» մրցանակի, 2020-ին Մեքսիկայում արժանացավ “Ortiz Tirado Award”-ին:

Հայերեն Русский

Հայաստանն ընտրում է. մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը