Հոլիվուդյան բարձր վարձատրվող դերասանները 150 միլիոն դոլար են առաջարկել, որպեսզի օգնեն վերջ դնել ավելի քան 3 ամիս շարունակվող գործադուլին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օսկարակիր դերասան Ջորջ Քլունին և հոլիվուդյան այլ բարձր վարձատրվող դերասաններ «Էկրանի դերասանների գիլդիա -հեռուստատեսության և ռադիոյի արտիստների ամերիկյան ֆեդերացիա» (SAG-AFTRA) արհմիությանը 150 միլիոն դոլար են առաջարկել, որպեսզի օգնեն գրեթե 100 օր շարունակվող գործադուլի դադարեցմանը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Reuters գործակալությունից։

Ըստ հրապարակման՝ առաջարկի փաստը հոկտեմբերի 19-ին հաստատել է Ջորջ Քլունիի խոսնակը։ Այն նախատեսում է արհմիությանը երեք տարվա ընթացքում տրամադրել լրացուցիչ 150 միլիոն դոլար՝ օգնելու ֆինանսավորել առողջության ապահովագրությունը, որի պայմանները պետք է բարելավվեն։

Քլունին հոլիվուդյան Deadline պարբերականին հայտնել է, որ բարձր վարձատրվող բազմաթիվ դերասաններ ցանկանում են մասնակցել լուծումներ գտնելու գործին։

«Կարծում ենք՝ արդար է, որ մենք արհմիությանն ավելի շատ վճարենք», - ասել է նա։

SAG-AFTRA-ից առայժմ մեկնաբանություն չեն տվել այս հրապարակումների առնչությամբ։

Արհմիության անդամները գործադուլի են դուրս եկել հուլիսից։ SAG-AFTRA-ի և ֆիլմերի ու հեռուստատեսային շոուների պրոդյուսերների արհմիության միջև բանակցություններն անցյալ շաբաթ տապալվել են։

Գործադուլի պատճառով խաթարվել է ֆիլմերի և հեռուստաշոուների արտադրության գործընթացը, նկարահանող անձնակազմի հազարավոր անդամներ, ինչպես նաև դերասաններ մնացել են առանց աշխատանքի։

Դերասանները պահանջում են, որպեսզի իրենց արդարացի վճարեն սթրիմինգային ծառայությունների ստացած եկամուտներից, պաշտպանություն ապահովվի արհեստական բանականությունից, որը կարող է օգտագործել իրենց կերպարը կամ փոխարինել իրենց աշխատանքը։

Հոլիվուդյան սցենարիստները նույնպես գործադուլ էին անցկացնում, սակայն նրանք հոկտեմբերին համաձայնության են եկել նոր պայմանագրի շուրջ, որը վերջ է դրել սցենարիստների 148-օրյա գործադուլին։

Հայերեն

Վահան Կոստանյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի տեղակալի հետ

Ֆրանսիայում Սահմանադրական խորհուրդն արգելափակել է սոցիալական ցանցեր երեխաների մուտքն արգելող օրենքը

Պապիկյանը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին

Մեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվել

ՇՄ նախարարությունը շարունակում պլաստիկ արտադրանքի սահմանափակումներին ընդառաջ իրազեկման աշխատանքները

Խորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժել

Բանակում մահվան դեպքերի վիճակագրությունը խեղաթյուրվում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պետգույքի կոմիտեի տնօրինմանն են փոխանցվել ապօրինի ծագում ունեցող գույք, տրանսպորտային միջոց և բաժնետոմս

Աշխարհի առաջատար մի շարք բուհերում սովորած Դավիդ Թավադյանը նշանակվել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ