Գազայի հիվանդանոցում առնվազն 500 մարդու կյանք խլած պայթյունի համար Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը մեղադրել են մեկը մյուսին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գազայի հիվանդանոցներից մեկում հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 500 մարդ է զոհվել։ Հիվանդանոցում գտնվում էին ինչպես բազմաթիվ վիրավորներ, այնպես էլ տեղահանված պաղեստինցիներ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press-ի հրապարակումը։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը և Իսրայելը տեղի ունեցածի համար մեղադրել են մեկը մյուսին։

ՀԱՄԱՍ-ը ալ-Ահլի հիվանդանոցում որոտացած պայթյունն անվանել է «սարսափելի կոտորած»՝ նշելով, որ այն տեղի է ունեցել իսրայելական հարվածի հետևանքով։

Իր հերթին Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) մեղադրել է «Պաղեստինյան իսլամական ջիհադ» կազմակերպությանը, որը մասնակցել է ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակմանը։ ԻՊԲ-ին նշել է, որ ջիհադի զինյալները հրթիռներ են արձակել հիվանդանոցի մերձակայքում, և որ տվյալ կազմակերպության պատասխանատվությունը հաստատել են «տարբեր աղբյուրների հետախուզական տվյալները»։ Իսրայելական կողմը նաև նշել է, որ հոկտեմբերի 7-ին պատերազմի սկսվելուց ի վեր զինյալ խմբերի կողմից Իսրայելի ուղղությամբ արձակված 450 հրթիռ ընկել է հենց Գազայի տարածքում։

«Պաղեստինյան իսլամական ջիհադ»-ը հերքել է այս հայտարարությունները՝ Իսրայելին մեղադրելով այն բանում, որ երկիրը «փորձում է խուսափել իր կողմից իրականացված դաժան կոտորածի պատասխանատվությունից»։ Կազմակերպությունը մատնանշել է այն փաստը, որ Իսրայելը կարգադրել էր տարհանել մարդկանց ալ-Ահլի հիվանդանոցից։

Նախքան հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունը Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել էր իսրայելական հարվածներից շուրջ 2800 զոհի և 9700 վիրավորի մասին։ Եվս 1200 մարդ, ըստ գերատեսչության, կարող է մնացած լինել փլվածքների տակ։

Իսրայելը հայտնել է ավելի քան 1400 զոհի մասին․ նրանց մեծ մասը քաղաքացիական անձինք են, որոնք սպանվել են հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ։ Գրեթե 200 մարդ գերեվարվել է ՀԱՄԱՍ-ի կողմից։

Հայերեն English Français Русский

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը