Պուտինը երկօրյա այցով ժամանել է Պեկին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հրավերով ժամանել է Պեկին, որտեղ նշվում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության 10-ամյակը։ Ռուսաստանի ղեկավարը Պեկինում կմնա երկու օր՝ հոկտեմբերի 17-ին և 18-ին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

ՌԴ նախագահի աշխատանքային գրաֆիկը խիստ հագեցած է: Պուտին իր այցի առաջին օրը երկկողմ հանդիպումներ կունենա իր պաշտոնակիցների հետ, որոնք նույնպես մասնակցում են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» երրորդ միջազգային համաժողովին։ Նախատեսվում են բանակցություններ Վիետնամի նախագահ Վո Վան Թունգի, Թաիլանդի Թագավորության վարչապետ Սեթթա Թավիսինի, Մոնղոլիայի նախագահ Ուխնաագին Խուրելսուխի և Լաոսի Ժողովրդական Դեմոկրատական ​​Հանրապետության նախագահ Թոնգլուն Սիսուլիտի հետ։

Բացի այդ, Ռուսաստանի ղեկավարը հոկտեմբերի 17-ին կմասնակցի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների հետ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և նրա տիկնոջ՝ Պեն Լիյուանի պաշտոնական հանդիպման արարողությանը։

Համաժողովի հիմնական միջոցառումները տեղի կունենան հոկտեմբերի 18-ին Ժողովրդական ժողովների տանը` Տյանանմեն հրապարակում։ Պուտինը կմասնակցի դրա բացման արարողությանը։ Նաև հոկտեմբերի 18-ին տեղի կունենան ռուս-չինական բանակցություններ, ինչից հետո Պուտինը կշարունակի երկկողմ հանդիպումների շարքը համաժողովի շրջանակներում։ Նախատեսված է նրա զրույցը Պակիստանի անցումային կառավարության ղեկավար, վարչապետ Անվաար ուլ Հակ Կակարի հետ։

Չինաստանում այցի ավարտին Պուտինը կհանդիպի ռուսաստանցի լրագրողների հետ և կամփոփի ուղևորության արդյունքները:

Հայերեն English Русский

Մեծ Բրիտանիան պաշտպանական ռազմական աջակցություն կտրամադրի Սաուդյան Արաբիային՝ ի պատասխան հութիների հարձակումների

Թուրքիայի Մանիսա նահանգում դպրոցի մոտ կրակոցներ են հնչել․ կան վիրավորներ

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է զինված խմբավորումների զինաթափման հարցը

«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը. Դատախազություն

ԱՄՆ որոշ հեռուստաընկերություններ հրաժարվել են լուսաբանել Թրամփի մասնակցությամբ միջոցառումներն՝ իրենց գործընկերների նկատմամբ արգելքի պատճառով

Իրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը

Սպասվում է ռեկորդային տաք օր. մանրամասներ Գագիկ Սուրենյանից

Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով

Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց

Մակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը