Բայդենը կայցելի Իսրայել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև շարունակվող ռազմական գործողությունների պայմաններում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հոկտեմբերի 18-ին կայցելի Իսրայել։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է BBC-ի հրապարակումից։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, որը հոկտեմբերի 16-ին, Իսրայել այցից 4 օր անց, դարձյալ վերադարձել էր այնտեղ, հայտարարել է, որ նախագահ Բայդենի այցի նպատակն է «վերահաստատել ԱՄՆ-ի համերաշխությունն Իսրայելի հետ»։

Ըստ Բլինքենի՝ Բայդենը նաև կաշխատի պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդ պահվող անձանց ազատ արձակելու ուղղությամբ։ Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության համաձայն՝ պատանդների թիվը 199 է։

Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ Իսրայելի ղեկավարությունը Բայդենին կտեղեկացնի, թե ինչպես է իրականացնելու ռազմական գործողություններն այնպես, որպեսզի նվազեցնի քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը և թույլ տա հումանիտար մատակարարումների մուտքը Գազա այնպես, որ ՀԱՄԱՍ-ը դրանցից չօգտվի։

Բայդենի այցից մեկ օր առաջ չհայտարարված այցով Իսրայել է ժամանել նաև ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հրամանատար գեներալ Մայքլ Կուրիլան։ Նա նշել է, որ իր այցի նպատակն է ապահովել, որ Իսրայելն ունենա պաշտպանվելու համար անհրաժեշտ ամեն բան։ Կուրիլան նշել է, որ կենտրոնացած է այն բանի վրա, որ կողմերը չընդլայնեն հակամարտությունը։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1500 զինյալներ ճեղքել էին անվտանգության պատնեշը և Գազայի հատվածից ներխուժել Իսրայել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և հարվածներ է հասցնում հարյուրավոր թիրախների։ Իսրայելը նաև Գազայի լիակատար պաշարում է սկսել՝ դադարեցնելով ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ ապրանքների մուտքը։ Երկու կողմերում զոհերի թիվը գերազանցել է 4200-ը, վիրավորների թիվը գրեթե 11 000 է։

Հայերեն English فارسی Русский

Մեծ Բրիտանիան պաշտպանական ռազմական աջակցություն կտրամադրի Սաուդյան Արաբիային՝ ի պատասխան հութիների հարձակումների

Թուրքիայի Մանիսա նահանգում դպրոցի մոտ կրակոցներ են հնչել․ կան վիրավորներ

Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է զինված խմբավորումների զինաթափման հարցը

«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը. Դատախազություն

ԱՄՆ որոշ հեռուստաընկերություններ հրաժարվել են լուսաբանել Թրամփի մասնակցությամբ միջոցառումներն՝ իրենց գործընկերների նկատմամբ արգելքի պատճառով

Իրանում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը

Սպասվում է ռեկորդային տաք օր. մանրամասներ Գագիկ Սուրենյանից

Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով

Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց

Մակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը