Իսրայելը Գազայում և Լիբանանում սպիտակ ֆոսֆորով զինամթերք է օգտագործել․ Human Rights Watch

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Human Rights Watch կազմակերպությունը Իսրայելին մեղադրել է Գազայում և Լիբանանում իր ռազմական գործողություններում սպիտակ ֆոսֆորով զինամթերք օգտագործելու մեջ՝ ասելով, որ նման զենքի օգտագործումը խաղաղ բնակիչներին դնում է լուրջ և երկարատև վնասվածքներ ստանալու վտանգի տակ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով կազմակերպության տարածած հայտարարությունը։

«Human Rights Watch-ը ստուգել է 2023 թվականի հոկտեմբերի 10-ին և 11-ին համապատասխանաբար Լիբանանում և Գազայում արված տեսանյութերը, որոնք ցույց են տալիս հրետանու կողմից արձակված սպիտակ ֆոսֆորի բազմաթիվ օդային պայթյուններ Գազա քաղաքի նավահանգստի մոտ և Իսրայել-Լիբանան սահմանի երկայնքով երկու գյուղական վայրերում, ինչպես նաև հարցազրույց է վերցրել երկու մարդկանցից, ովքեր նկարագրել են Գազայում տեղի ունեցած հարձակումը», - նշում է կազմակերպությունը։

Reuters-ն այս հայտարարությունից հետո մեկնաբանություն է խնդրել Իսրայելի պաշտպանության բանակից, որտեղ նշել են, որ «այս պահին տեղյակ չեն սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքեր Գազայում օգտագործելու մասին»։ Իսկ Լիբանանում սպիտակ ֆոսֆորի օգտագործման մասին տեղեկություններն ԻՊԲ-ում չեն մեկնաբանել։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1500 զինյալներ ճեղքել էին անվտանգության պատնեշը և Գազայի հատվածից ներխուժել Իսրայել։ Իսրայելում զոհերի թիվը հասել է 1300-ի։ 150 մարդ պատանդ է վերցվել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և հարվածներ է հասցնում հարյուրավոր թիրախների։ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 1400-ի։ Իսրայելը նաև Գազայի լիակատար պաշարում է սկսել՝ դադարեցնելով ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ ապրանքների մուտքը։

Հայերեն Русский Türkçe

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան