Հայաստանն իր ինքնիշխանության և իրավազորության հիման վրա պատրաստ է բացել ճանապարհները Ադրբեջանի ու Թուրքիայի համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Հայաստանը պատրաստ է իր ինքնիշխանության, իրավազորության ու փոխադարձության սկզբունքի հիման վրա բացել ճանապարհներն Ադրբեջանի և Թուրքիայի համար, ինչը նշանակում է, որ ոչ մի երրորդ ուժ Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի նկատմամբ վերահսկողություն պետք է չունենա:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Փաշինյանն այս մասին ասաց Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ Ադրբեջանն ու Թուրքիան տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման թեմայի մասին խոսում են՝ կիրառելով «միջանցք» ձևակերպումը:

«Այստեղ նաև շատ կարևոր նրբություն կա: Միջանցք բառն ընդհանրապես գլոբալ աշխարհում օգտագործվում է որպես հաղորդակցության ուղիների սովորական տերմին: Օրինակ, ես Ազգային ժողովում էլ վերջերս ասացի, հյուսիս-հարավի նախագծի անունն էլ պաշտոնապես հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք է»,-նշեց Փաշինյանը՝ պարզաբանելով, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ դա մի փոքր այլ տրամաբանություն ունի, որովհետև այդ հայտարարության մեջ կա Լաչինի միջանցքը, որը հայտարարության տրամաբանությամբ արտատարածքայինության, կամ երրորդ ուժի կողմից վերահսկողության որոշակի բովանդակություն է պարունակում: Բացի այդ, Լաչինի միջանցքն ուղղակի ճանապարհ չէ, այլ՝ 5 կիլոմետր լայնությամբ տարածքի շերտ է, որը գտնվում է երրորդ կողմի վերահսկողության ներքո:

Վարչապետի խոսքով՝ այս թեմաների նյարդերը միմյանց կապված են: «Մենք ի՞նչ ենք ասում. ասում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է և շահագրգռված, իմիջայլոց, սա էլ է շատ կարևոր, բացել տարածաշրջանային կոմունիկացիաները: Հայաստանը պատրաստ է իր ինքնիշխանության, իրավազորության, հավասարության ու փոխադարձության սկզբունքի հիման վրա բացել ճանապարհներն Ադրբեջանի և Թուրքիայի համար, ինչը նշանակում է, որ ոչ մի երրորդ ուժ Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի նկատմամբ վերահսկողություն պետք է չունենա։ Հայաստանի Հանրապետության սահմանները հատելու ժամանակ պետք է գործեն Հայաստանի սահմանապահ ծառայությունները, մաքսային ծառայությունները Հայաստանի Հանրապետության իրավազորության և հայտնի սկզբունքների հիման վրա: Օրինակ, մեզ ասում են, որ եռակողմ հայտարարության մեջ գրված է, թե անվտանգությունը պետք է ապահովի Ռուսաստանի Դաշնությունը, ես ասում եմ՝ եռակողմ հայտարարության մեջ այդպիսի բան գրված չէ: Դա հրապարակային փաստաթուղթ է, եկեք կարդանք, ընդհակառակը, նշված է, որ անվտանգությունը երաշխավորվում է Հայաստանի կողմից»,-հավելեց Փաշինյանը:

Հայերեն العربية English Français Русский 中文

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը

ԱՄՆ-ն տիեզերական տարածքի վերահսկման համար սպառազինության համակարգեր ունի. Թրոյ Մեյնք

Սեպտեմբերի 15-ի միջոցառումների անոնս