Արագածոտնի մարզի Ափնագյուղ գյուղի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 10-ին, ժամը 14։23-ին ահազանգ է ստացել, որ Քուչակ-Ափնագյուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Ափնագյուղ գյուղի մոտակայքում բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Տ. Բ., ծնված 1996 թ․) և «Opel Zafira» (վարորդ՝ Ա. Բ., ծնված 1981 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Գ. Հ.-ն (ծնված 1968 թ․) տեղի ուժերով տեղափոխվել են բժշկական կենտրոն, իսկ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Գ.-ն (ծնված 1970 թ.) դուրս է բերվել ավտոմեքենայից։

Նշվում է, որ փրկարարներն Ա․ Գ.-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդի հետ հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան