Քաղաքականություն

Տիգրան Ավինյանն առաջադրվեց Երևանի քաղաքապետի թեկնածու

1 րոպեի ընթերցում

Տիգրան Ավինյանն առաջադրվեց Երևանի քաղաքապետի թեկնածու

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի նորընտիր ավագանու նիստում քաղաքապետի պաշտոնում առաջադրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստին մասնակցելու համար գրանցվել էր 37 անդամ։

Ավագանու նիստի ընթացքում նիստը վարող, ավագանու ամենատարեց անդամ Ալեքսանդր Բադալյանը հայտարարեց, որ Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրվել և գրանցվել է Տիգրան Ավինյանը։ Երևանի ավագանու ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած մյուս ուժերը քաղաքապետի թեկնածու չառաջադրեցին։

«Մայր Հայաստան» դաշինքը և «Ազգային առաջընթաց» կուսակցությունը բոյկոտում են Երևանի ավագանու առաջին նիստը։

Երևանի նոր քաղաքապետը կընտրվի ավագանու անդամների քվեարկությամբ։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում