Հրշեջները մարել են մետաղապլաստե դռների և պատուհանների խանութի պահեստում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 6-ի ժամը 12։01-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Մարշալ Բաբաջանյան 5/4 հասցեի մոտակայքում գտնվող ապակիների արտադրամասում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մետաղապլաստե դռների և պատուհանների խանութի պահեստում։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 12։26-ին, մարվել՝ 13։03-ին։ Այրվել են պահեստի (մոտ 20 քմ) կախովի առաստաղը, մուտքի պլաստմասե դուռը (մոտ 0․5 քմ) և պահեստավորած շինանյութ (մոտ 4 քմ)։

Հայերեն

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ

ԵՄ-ն արդեն 134 միլիարդ եվրո է ծախսել Ուկրաինային աջակցության վրա և հավատում է Կիևի հաղթանակին. Կալաս

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը մեծ ակնկալիքներ ունի Երևանում կայանալիք ԱԱ-ից

Ազգային ժողովի նիստ

Տիգրան Բալայանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր

Գողացված մեքենայի գույքահարկը սեփականատերը չի վճարի

ԱԺ-ն քննարկում է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև մաքսային մարմինների համագործակցության համաձայնագրի վավերացման հարցը

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա

Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Զելենսկին հայտնել է Թրամփի հետ հանդիպման նախապատրաստման մասին, շեշտել ՆԱՏՕ-ին Կիևի անդամակցության կարևորությունը