«Հանգիստ թողեք ինձ այսօր». Նունե Եսայանը նոր երգ է հրապարակել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանը նոր երգ է հրապարակել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հանգիստ թողեք ինձ այսօր» երգի տեսահոլովակը, որում հայկական բնաշխարհն է իր ողջ գեղեցկությամբ, երգչուհու YouTube-ի պաշտոնական ալիքում է:

Երգի խոսքերի և երաժշտության հեղինակն Անուշ Ալեքսանյանն է, գործիքավորումն իրականացրել է «Կարեն և Սևակ» ընկերությունը:

Նունե Եսայանը ծնվել է 1969 թվականի օգոստոսի 5-ին Երևանում: Ավարտել է միջնակարգ դպրոցը և 1986-ին ընդունվել Երևանի ճարտարագիտական համալսարան: Զուգահեռ հաճախել է ժողովրդական երգերի սիրողական խումբ: Հետագայում որոշել է փոխել մասնագիտությունը: 1988-ին ընդունվել է Երևանի ջազային և էստրադային արվեստի պետական քոլեջ: Առաջին ուսուցիչներն են եղել ջազ երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը և կոմպոզիտոր, երգիչ Արթուր Գրիգորյանը: 1990-ին ավարտելով քոլեջը` ընդունվել է Կոնստանտին Օրբելյանիղեկավարած Հայաստանի պետական ջազ նվագախումբ: Մասնակցել է բազմաթիվ տեղական և միջազգային մրցույթների ու արժանացել պատվավոր մրցանակների: 1993-1995 թվականներին բացակայել է Հայաստանից և երաժշտական գործունեություն ծավալել արտերկրում: Թողարկել է ավելի քան տասը ձայնասկավառակ, նկարահանել է 20-ից ավելի տեսահոլովակներ: Մենահամերգներով հանդես է եկել Հայաստանում և արտասահմանյան բազմաթիվ երկրներում: Երգացանկում գերակշռում են ժողովրդական ստեղծագործությունները: 2006 թվականին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը:

Հայերեն

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին