Ռուսաստանի ՊՆ պատվիրակությունը կայցելի Երևան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման ժամկետը․ ՏԱՍՍ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը հոկտեմբերի 6-ին կայցելի Երևան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորակազմի դուրսբերման ժամկետները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իր դիվանագիտական ​​աղբյուրին։

«Այսօր Երևան կայցելի ՌԴ պաշտպանության նախարարության պատվիրակությունը․ հայկական կողմի հետ հանդիպմանը կքննարկվեն Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորակազմի դուրսբերման կոնկրետ ժամկետներ», - ասել է գործակալության զրուցակիցը։

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է 2020 թ․ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված հրադադարի մասին հայտարարության հիման վրա։ Ռուսական խաղաղապահ զորակազմի գտնվելու տևողությունը որոշվել է պայմանագրի ստորագրման օրվանից հինգ տարի ժամկետով, ավտոմատ երկարաձգմամբ ևս հինգ տարով, եթե պայմանագրի կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այս դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին։

Հայերեն العربية English Русский Türkçe

Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին հոկտեմբերի 4-ին կկատարվեն պայթեցման աշխատանքներ

Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին

Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը

Ֆուտբոլիստ Արտյոմ Բանդիկյանը կբացակայի մոտ 3 շաբաթ

Ռեակտիվ շարժիչով ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպր գետի վրայով անցնող կամրջին․ երթևեկությունը կաթվածահար է

Սեուտայում լարվածությունը մեծացել է. երկու երիտասարդ միգրանտ վիրավորվել է, լողափը վարակված է բակտերիաներով

Անահիտ Մանասյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

ՄԱԳԱՏԷ-ն տեղեկություն է ստացել ԶԱԷԿ-ի հարակից տարածքների վրա մի շարք հարձակումների մասին

Անահիտ Մանասյանն այցելել է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջը