Հասարակական

Երևանի Հաղթանակ թաղամասում բախված երկու ավտոմեքենաներից մեկի վարորդը հոսպիտալացվել է

1 րոպեի ընթերցում

Երևանի Հաղթանակ թաղամասում բախված երկու ավտոմեքենաներից մեկի վարորդը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 5-ին, ժամը 13։04-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Հաղթանակ թաղամասում՝ «Լաթար» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած.jpg (239 KB)

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Աշտարակի խճուղու թիվ 49/15 հասցեի մոտակայքում բախվել են «VAZ» (վարորդ՝ Ա․ Ո․, ծնված 1997 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Ռ․ Մ․, ծնված 1991 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մոտակայքում գտնվող դպրոցի երկաթե ճաղավանդակներին։

Նշվում է, որ փրկարարները փակել են «VAZ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և վարորդ Ա․ Ո․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում