ՄԻԵԴ-ը մերժել է զինծառայող Չինգիզ Գուրբանովի գործով ադրբեջանական կողմի պահանջը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Չինգիզ Գուրբանովի գործով որոշում է կայացրել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՄԻԵԴ-ի մամուլի ծառայությունը։

Գործը վերաբերում է ՀՀ իշխանությունների կողմից նրա մարմինը ժամանակին չվերադարձնելուն, որը նրա ընտանիքին է փոխանցվել 2017 թվականի փետրվարի 5-ին:

«Մասնավորապես, հղում անելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) և 14-րդ (խտրականության արգելում) հոդվածներին, դիմումատուն (Չինգիզ Գուրբանովի ծնողը-խմբ․) բողոքում է անմարդկային վերաբերմունքից, որ ինքը և իր ընտանիքը չեն կարողացել թաղել մարմինը իրենց կրոնական ավանդույթի համաձայն, որ ոչ ոք չի ունեցել իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ, և որ մարմինը չվերադարձնելու հիմնական պատճառները խտրական են եղել»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դատարանը գտել է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) և 14-րդ (խտրականության արգելում) հոդվածների խախտումները բացակայում են։

Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության՝ ադրբեջանցի զինծառայողը մահացել էր 2016 թվականի դեկտեմբերի 29-ին ադրբեջանական կողմի դիվերսիոն փորձի հետևանքով։ Ադրբեջանական զինված ուժերի զինծառայող Չինգիզ Գուրբանովի դին 2017 թվականի փետրվարի 5-ին հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներին։

Ասգարովան և Վեսելովանընդդեմ Հայաստանի գործով, որը վերաբերում էր ադրբեջանցի դիվերսանտներ Գուլիևի և Ասգարովի կոնվենցիոն իրավունքների ենթադրյալ խախտումներին, գանգատն ամբողջությամբ ճանաչվել է անընդունելի: Այս գործով ՄԻԵԴ-ը գտել է, որ դիմումատուների ամուսինները՝ Ասգարովը և Գուլիևը, որոնք դատապարտվել էին Լեռնային Ղարաբաղում, չեն գտնվել այնպիսի բացարձակ մեկուսացման մեջ, որը զրկեր նրանց իրենց հարզատենրի հետ շփումից: Նրանց նկատմամբ ցոցաբերվել է նույնպիսի վերաբերմունք ինչպես մնացած դատապարտյալների նկատմամբ: Ավելին, նրանք զրկված չեն եղել ՄԻԵԴ դիմելու համար իրենց հարազատներին կամ որևէ իրավապաշտպանի լիազորագիր ներկայացնելու հնարավորությունից:

Ալիևն ընդդեմ ՀայաստանիևԱլլահվերդիևն ընդդեմ Հայաստանիգործերով, որոնք վերաբերում էին 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում դիմումատուների կոնվենցիոն մի շարք իրավունքների, այդ թվում՝ սեփականության իրավունքի ենթադրյալ խախտումներին, ՄԻԵԴ-ը գանգատները ճանաչել է անընդունելի՝ պատերազմական ակտիվ գործողությունների ընթացքում տեղի ունեցած վերը նշված ենթադրյալ խախտումների նկատմամբ իր իրավազորության բացակայության հիմքով: Նույն հիմնավորմամբ անընդունելի են ճանաչվել նաևՀակոբյանն ընդդեմ ԱդրբեջանիևՕհանյանն ընդդեմ Ադրբեջանիգործերը:

Հայերեն

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս