Քաղաքականություն

Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության հիմքը պետք է լինի տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանումը․ Շոլց

1 րոպեի ընթերցում

Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության հիմքը պետք է լինի տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանումը․ Շոլց

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի կառավարությունը պնդում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը լուծվի դիվանագիտական բանակցությունների միջոցով և մերժում է ռազմական բռնության ուղին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում, հաղորդում է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը:

Շոլցը նշել է, որ Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության հիմքը պետք է լինի տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանումը։

Ընդ որում, նա ընդգծել է, որ Գերմանիան լիովին աջակցում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին: Վերջինս հանդես է գալիս Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Գերմանիայի մասնակցությամբ բանակցությունների միջոցով տարածաշրջանում խաղաղ լուծում գտնելու օգտին։

Հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի առաքելության կողմից Լեռնային Ղարաբաղ այցելությունը Շոլցն անվանել է «դրական քայլ, որը պետք է օգտագործել այդ ուղղությամբ հետագա աշխատանքի համար»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում