Մարուքյանը հակադարձել է փորձագետին, որը ԼՂ-ից բռնի տեղահանվողներին փախստական չի համարում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում ի պատասխան փորձագետ Ռոբերտ Քաթլերի այն գրառմանը, թե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն իբր փախստական չեն, հիշեցրել է փախստականների կարգավիճակի մասին 1951 թվականի կոնվենցիան, որտեղ փախստականի մասին հստակ սահմանում կա:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է՝ տարածելով նկարը, որտեղ հստակ երևում է, որ Քաթլերն արգելափակել է Մարությանին:

«1. Նրանք երբեք չեն ունեցել Ադրբեջանի քաղաքացիություն և դե ֆակտո չեն ապրել Ադրբեջանի Հանրապետության իշխանության ներքո, հետևաբար, նրանք ներքին տեղահանված անձինք չեն։

  1. Նրանք փաստացի մուտք են գործում այն երկիր, որի անձնագիրն ունեն (Հայաստան), հետևաբար փախստական չեն»,- գրել էր Քաթլերը:

Սրան ի պատասխան՝ Մարքույանը գրել է. «Այս, այսպես կոչված, «աշխարհահռչակ փորձագետը», որն ինձ արգելափակել է՝ համոզվելու համար, որ ես չեմ տեսնում իր մտքի գոհարները, պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները փախստական չեն, և այդպիսով հաստատում է Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումը: Ես պարզապես մտածում եմ, թե ինչ է նա ծխում, կամ ինչպես է աշխատում նրա ուղեղը, որպեսզի ստիպեմ նրան մտածել այնպես, ինչպես մտածում են մարդիկ, ովքեր փախչում են մի երկրից մյուսը»:

Մարուքյանը հիշեցրել է, որ փախստականներն այն մարդիկ են, ովքեր փախել են պատերազմից, բռնությունից, հակամարտությունից կամ հետապնդումից և անցել են միջազգային սահմանը՝ այլ երկրում անվտանգություն գտնելու համար: Նրանք հաճախ ստիպված են փախչել՝ իրենց հետ վերցնելով միայն հագուստ՝ թողնելով իրենց տները, ունեցվածքը, աշխատանքը և սիրելիներին: Փախստականները սահմանվում և պաշտպանվում են միջազգային իրավունքով:

«Փախստականների կարգավիճակի մասին 1951 թվականի կոնվենցիան առանցքային իրավական փաստաթուղթ է և փախստականին սահմանում է որպես «անձ, որը չի կարող կամ չի ցանկանում վերադառնալ իր ծագման երկիր՝ ռասայի, կրոնի, ազգային պատկանելության, որոշակի սոցիալական խմբի պատկանելության կամ քաղաքական համոզմունքների հիման վրա հետապնդվելու հիմնավոր վախի պատճառով»»,- գրել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը: Սեպտեմբերի 25-ին Իվանյանում (Խոջալու) տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը, իսկ սեպտեմբերի 29-ին Եվլախում կայացավ արդեն երրորդ հանդիպումը: Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվում բռնի տեղահանված քաղաքացիներ: Հոկտեմբերի 1-ի վերջին թարմ տվյալով՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած բռնի տեղահանվածների թիվը հասել է 100 հազար 490-ի:

Հայերեն

Ադրբեջանն Ուկրաինային 1 միլիոն դոլարի հումանիտար օգնություն է հատկացրել

ԱՄՆ-ն կասեցրել է Չինաստանից միջազգային ծանրոցների ընդունումը, ինչը սպառնում է Temu-ի նման հարթակներին

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի հոկեյի մրցաշարի հաղթողը Դոնի Նախիջևանի թիմն է

Նախորդ տարվա ընթացքում տարբեր ծրագրերով հարկ վճարողներին է վերադարձվել ավելի քան 392 մլրդ ՀՀ դրամ

ՊԵԿ–ը քաղաքացու բանկային գործարքների մասին մանրամասն տեղեկատվություն չունի և չի ունենալու. Էդուարդ Հակոբյան

Ռուսաստանը պատրաստ է բանակցել Զելենսկիի հետ. Պեսկով

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ոստիկանությանը պետական և համայնքային մարմինների տեսանկարահանող սարքերին հասանելիություն տալու օրինագծին

Հայաստանը ստորագրել է ԵԿԱԿ «քաղաքացիական ավիացիայի ոլորտում միջադեպերի քննության համագործակցության վերաբերյալ վարքագծի կանոնների մասին» փաստաթուղթը

Նիդեռլանդներում հյուրանոցի այցելուներն իրենց համարում քնած փոկ են գտել

Պենտագոնը մշակում է Սիրիայից ամերիկյան զորքերի ամբողջական դուրսբերման պլան. NBC News