Հասարակական

Երևան-Սևան ավտոճանապարհին բեռնատար է շրջվել, վարորդը հոսպիտալացվել է

1 րոպեի ընթերցում

Երևան-Սևան ավտոճանապարհին բեռնատար է շրջվել, վարորդը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 1-ին, ժամը 10:00-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ-ին «ZIL» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Խ․, ծնված 1983 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 15 մ), բախվել դեպի ձոր իջնող բետոնե արգելապատնեշին և շրջվել․ առկա է գազի արտահոսք։ Վարորդը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել արտահոսքը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։ Ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում