Տարածաշրջանային

Թուրքիայի ՆԳ նախարարը հայտնել Է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի ՆԳ նախարարը հայտնել Է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարայում Թուրքիայի ՆԳՆ անվտանգության գլխավոր վարչության դարպասների մոտ երկու ահաբեկիչ պայթյուն է իրականացրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սոցցանցերում հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան։

Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 09։30-ի սահմաններում:

Ոստիկանության երկու աշխատակիցներ թեթև վնասվածքներ են ստացել, հայտնել Է գերատեսչության ղեկավարը։

«Ժամը 09։30-ի սահմաններում մեքենայով ՆԳՆ անվտանգության գլխավոր վարչության մուտքի դարպասին մոտեցած երկու ահաբեկիչները պայթյուն են իրականացրել։ Ահաբեկիչներից մեկը պայթեցրել է իրեն, մյուս ահաբեկիչը չեզոքացվել է։ Բաց կրակի հետևանքով մեր երկու ոստիկանները թեթև վնասվածքներ են ստացել»,- գրել է Յերլիքայան։

Նա ընդգծել է, որ թուրքական անվտանգության ուժերը կշարունակեն անզիջում պայքարն ահաբեկչության դեմ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում