Տարածաշրջանային

Իրանը հայտարարել է նոր ռազմական արբանյակի արձակման մասին

2 րոպեի ընթերցում

Իրանը հայտարարել է նոր ռազմական արբանյակի արձակման մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական «Նուր-3» ռազմական արբանյակը հաջողությամբ արձակվել և երկրի ուղեծիր է դուրս բերվել 450 կմ բարձրության վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Իսա Զարեփուրը։

«ԻՀՊԿ-ի (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս) օդատիեզերական ուժերի ջանքերի շնորհիվ մի քանի րոպե առաջ հաջողությամբ Երկրի 450-կիլոմետրանոց ուղեծիր է դուրս բերվել «Նուր-3» արբանյակը՝ «Կասեդ» երկաստիճան կրող հրթիռի օգնությամբ։ Շնորհավորում եմ տիեզերական ծրագրում ներգրավված ԻՀՊԿ-ի փորձագետներին այս հաջողության առթիվ», - նրա խոսքերը մեջբերում է ԻՐՆԱ գործակալությունը։

ԻՀՊԿ-ն արդեն երկար տարիներ մասնակցում է Իրանի օդատիեզերական ծրագրի զարգացմանը: 2020 թ. ապրիլին ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերը 425-կիլոմետրանոց ուղեծիր են դուրս բերել իրանական «Նուր» անվանումը կրող առաջին ռազմական արբանյակը, իսկ 2022 թ. մարտին ուղեծիր դուրս եկավ «Նուր-2»-ը։

Իսլամական Հանրապետությունն իր տիեզերական ծրագիրը սկսել է իրականացնել 2004 թ.-ին: Իրանը 1959 թ.-ին ստեղծված ՄԱԿ-ի Տիեզերական տարածության խաղաղ օգտագործման կոմիտեի 24 հիմնադիր երկրներից մեկն է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում