Վրաստանում ուժի մեջ է մտնում ԵՄ-ից Ռուսաստան ավտոմեքենաների վերաարտահանման արգելքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը սեպտեմբերի 26-ից արգելում է Եվրամիության երկրներից ներկրվող ավտոմեքենաները վերաարտահանել Ռուսաստան և Բելառուս։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այս մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։

Այսպիսով, Վրաստանը միացել է Մոսկվայի դեմ Եվրամիության պատժամիջոցների ևս մեկ՝ 11-րդ փաթեթին, որն արգելում է Ռուսաստան ներմուծել ավելի քան 1900 խորանարդ սանտիմետր ծավալի շարժիչով փոխադրամիջոցներ, ինչպես նաև բոլոր տեսակի էլեկտրամոբիլներ ու հիբրիդային շարժիչով ավտոմեքենաներ։

«Սեպտեմբերի 26-ից կարգելվի Եվրամիությունից ներկրված ավտոմեքենաների վերաարտահանումը Ռուսաստան և Բելառուս», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ապրանքախմբերի արտահանման տասը կատեգորիաներում մարդատար ավտոմեքենաները զբաղեցրել են առաջին տեղը: Վիճակագրական տվյալները վկայում են, որ այս տարվա առաջին կեսին Վրաստանից Ռուսաստան է վերաարտահանվել 65,8 մլն դոլարի 4840 ավտոմեքենա։ Ռուսաստան մատակարարված մեկ ավտոմեքենայի միջին արժեքը կազմել է 14 հազար դոլար։

Ավելի վաղ Վրաստանի իշխանությունները որոշում էին ընդունել 2023 թ. օգոստոսի 1-ից սահմանափակել ԱՄՆ-ից ներկրված ավտոմեքենաների վերաարտահանումը Ռուսաստան և Բելառուս։

Հայերեն

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս