Քաղաքականություն

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներ Սամանթա Փաուերը և Յուրի Քիմը ժամանել են Երևան

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներ Սամանթա Փաուերը և  Յուրի Քիմը ժամանել են Երևան

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը և ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը սեպտեմբերի 25-ին ժամանել են Հայաստան՝հաստատելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը, ինչպես նաև քայլեր ձեռնարկելու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին բռնություններից բխող հումանիտար կարիքների բավարարման ուղղությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանց օդանավակայանում դիմավորել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Փաուերը կհանդիպի Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ևս հաղորդագրություն է տարածել այցելության մասին, որտեղ նշվում է, որ Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել տարածաշրջանում արժանապատիվ ու տևական խաղաղություն հաստատելու Հայաստանի ջանքերին։

Նաև նշվում է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում

տիրող հումանիտար իրավիճակի մասին հաղորդումներով և կոչ է անում անարգել

մուտք ապահովել միջազգային հումանիտար կազմակերպությունների և կոմերցիոն

փոխադրումների համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում