ՆԱՏՕ-ն 1 միլիարդ եվրո կհատկացնի պաշտպանական սթարթափներին՝ դիմակայելու Չինաստանի հետ մրցակցությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի նորարարական հիմնադրամը (NIF) մտադիր է 1 միլիարդ եվրո հատկացնել պաշտպանական սթարթափների զարգացմանը՝ դաշինքի տեխնոլոգիական միջոցներն ուժեղացնելու և Չինաստանի կողմից մրցակցությանը դիմակայելու համար: Նախագծին արդեն մասնակցում է դաշինքի 23 երկիր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Financial Times պարբերականը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական Դեյվիդ վան Ուիլի խոսքով՝ դաշինքը չունի վենչուրային կապիտալ բարձրտեխնոլոգիական լուծումներ մշակելու համար, հատկապես՝ Եվրոպայում:

«Մենք ցանկանում էինք ավելի շատ կապիտալ տրամադրել մեր կողմից այս ընկերություններում ներդրումներ կատարելու համար, որպեսզի նրանք ստիպված չլինեն դիմել չինացի ներդրողներին», - ասել է նա Financial Times-ին։

Վան Ուիլի խոսքով՝ դաշինքի 23 երկրներ արդեն դարձել են անցյալ տարի ստեղծված 1 միլիարդ եվրո ծավալով հիմնադրամի մասնակիցներ։ ԱՄՆ-ն դեռ չի միացել նախաձեռնությանը. Ըստ NIF-ի փոխնախագահի՝ Պենտագոնը մոնիթորինգ է իրականացնում և կարող է միանալ հետագա ներդրումներին։ Շվեդիայի իշխանությունները հայտնել են դաշինքին պաշտոնապես միանալուց հետո NIF-ին մասնակցելու մտադրության մասին։

Պարբերականի տեղեկատվությամբ՝ Նիդերլանդներում հաստատված հիմնադրամը մասնագիտանում է արհեստական ​​ինտելեկտի, ինչպես նաև տիեզերական ու կենսատեխնոլոգիաների կիրառմամբ նախագծերի զարգացման մեջ, սակայն ունի սահմանափակումներ՝ կապված մարտական զենքի մշակման և արտադրության հետ։

Financial Times-ը նշում է, որ Չինաստանի կողմից զգայուն տեխնոլոգիաների մշակումը վերջին տարիներին մտահոգություն է առաջացնում արևմտյան երկրների շրջանում։ Օգոստոսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արգելել է ամերիկյան ներդրումները Չինաստանի կարևոր տեխնոլոգիական ոլորտներում։

Հայերեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում