Լանջիկի մոտ երեք ավտոմեքենաների բախման հետևանքով վիրավորվել է հինգ մարդ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 22-ին, ժամը 17։13-ին տեղեկություն է ստացել, որ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 94-րդ կմ-ին բախվել են «Toyota» (վարորդ՝ Շ․ Ա․), «Mazda» (վարորդ՝ Ս․ Ա․, ծնված 1991 թ․) և «VAZ» (վարորդ՝ Գ․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ռ․ Մ․-ն (ծնված 2016 թ․), «Mazda» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ս․ Ա․-ն (ծնված 2017 թ․), Ս․ Ա․-ն (ծնված 1964 թ․) և վարորդ Ս․ Ա․-ն (ծնված 1991 թ․), «Toyota» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Խ․ Ա․-ն (ծնված 1956 թ․) դուրս են բերվել ավտոմեքենաներից տեղի ուժերով և հոսպիտալացվել բժշկական կետրոններ։

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Mazda» և «VAZ» ավտոմեքենաների գազի բալոնների փականները։

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան