Վրաստանն ու Թուրքիան ամրապնդում են ռազմավարական գործընկերությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին և նրա թուրք գործընկեր Հաքան Ֆիդանը պայմանավորվել են ակտիվորեն աշխատել երկրների միջև ռազմավարական գործընկերության բոլոր ուղղությունների հետագա ամրապնդման վրա։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Ըստ Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարության՝ երկու երկրների գլխավոր դիվանագետների հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 78-րդ նստաշրջանի շրջանակներում։ Վրացական պատվիրակությունը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ ԱՄՆ է ուղևորվել սեպտեմբերի 16-ին։ Այցի շրջանակներում և՛ Վրաստանի կառավարության ղեկավարը, և՛ Վրաստանի ԱԳՆ ղեկավարն արդեն մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացրել։ Վարչապետն իր առաջին հանդիպումներից մեկն անցկացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

«Նախարարներն իրենց գոհունակությունն են հայտնել Գլխավոր վեհաժողովի շրջանակներում Վրաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի միջև հանդիպման կապակցությամբ, որը դարձավ երկու երկրների միջև սերտ բարեկամության ու գործընկերության ևս մեկ արտահայտություն», - ասվում է ԱԳՆ-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ։

Այնտեղ նաև նշվում է, որ կողմերը հատուկ ուշադրություն են հատկացրել տարածաշրջանի իրադրությանը։ Նախարարները ևս մեկ անգամ ընդգծել են տարածաշրջանի հաստատուն ու կայուն զարգացման համար խաղաղության ապահովման անհրաժեշտությունը և նշել ինչպես Վրաստանի, այնպես էլ Թուրքիայի առանձնահատուկ դերն այս գործընթացում։

Վրաստանը և Թուրքիան ռազմավարական գործընկերներ են: Երկրները դիվանագիտական ​​հարաբերություններ են հաստատել 1992 թ. մայիսի 21-ին։ Պետությունները համագործակցում են առևտրի, տնտեսության, էներգետիկայի, տարածաշրջանային անվտանգության և կրթության ոլորտներում։

Հայերեն

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս