Գործելու ենք կոշտ ու օրենքին համապատասխան. վարչապետն անդրադարձել է Երևանում անցկացվող ակցիաներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Երևանում անցկացվող բողոքի ակցիաներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը թեմային անդրադարձավ ուղիղ եթերում:

«Բռնություն գործադրելու ոմանց նպատակը Հայաստանի իրավապահ մարմիններին ստիպելը կամ այնպիսի իրադրության մեջ դնելն է, որ նրանք ինքնատիրապետումը կորցնեն, անհամաչափ ուժ կիրառեն, ամենատարբեր զարգացումներ լինեն»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց՝ ինչպես ԼՂ-ի հարցը տասնյակ տարիներ որոշակի շրջանակների կողմից օգտագործվել է ներքաղաքական ինտրիգների համար, հիմա էլ նույնն է արվում:

«Կամ ի՞նչ է նշանակում, որ ուսանողների և մարզիկների կազմակերպված խմբեր զանգվածային անկարգություններ են փորձում կազմակերպել Երևանում: Նրանցից մեկը, ըստ մեր տեղեկությունների, Հայաստանի նախկին ղեկավարներից մեկի որդու հետ կապ ունի: Մյուսներն էլ հենց ԼՂ-ի բարձրաստիճան շրջանակների հետ կապ ունեցող ուսանողներ են Երևանում: Բայց ով ուզում է լինի՝ շատ կոշտ է լինելու արձագանքը, և կոշտ է: Նրանք ուզում են, որ իշխանությունը Երևանի փողոցներում արյուն հեղի: Մենք գործելու ենք կոշտ, բայց օրենքին, իրավունքին համապատասխան, «պողպատե մանդատին» համապատասխան»,-ասաց վարչապետը:

Նա ասաց, որ ձերբակալությունները կշարունակվեն, մեղավորները կկրեն պատասխանատվություն:

Վարչապետի, կառավարության հորդորն է այս էմոցիոնալ և բարդ վիճակում պահպանել հանդարտություն ու չանցնել օրենքի գծերը, հակառակ դեպքում գործելու են հակազդեցության համաչափ, բայց կոշտ միջոցներ: Համապատասխան մարմինները սրա վերաբերյալ ստացել են հանձնարարականներ վարչապետից:

Երևանի մի քանի հատվածներում միաժամանակ տեղի են ունենում բողոքի ակցիաներ, որոնց մասնակիցներն առանձին հատվածներում փակել են փողոցները։ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է նաև, որ ձեռնարկվում են միջոցառումներ՝ հավաքի մասնակիցների կողմից խուլիգանություն կատարելու և ուրիշի գույքը՝ ավտոմեքենան, վնասելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հայերեն English Русский

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին