Իրանի դատարանը մահվան է դատապարտել Շահ Չերաղում ահաբեկչություն կազմակերպած Տաջիկստանի քաղաքացուն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի դատարանը մահվան է դատապարտել Տաջիկստանի քաղաքացի Ռահմաթուլլա Նուրուզովին՝ Շիրազ քաղաքի Շահ Չերաղի դամբարանում իրականացված ահաբեկչության գործով գլխավոր մեղադրյալին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

25-ամյա Նուրուզովին մեղադրանք է առաջադրվել խռովության և երկրի անվտանգությանն սպառնացող հանցավոր դավադրության մեջ։ Մահվան դատավճիռը վերջնական չէ և կարող է բողոքարկվել Իրանի Գերագույն դատարանում։

Եվս 2 մեղադրյալ, որոնք անմիջականորեն չեն մասնակցել ահաբեկչության կատարմանը, դատապարտվել են 5 տարվա ազատազրկման։ Պատիժը կրելուց հետո նրանք ենթակա են արտաքսման Իսլամական Հանրապետության սահմաններից։

Ֆարսի նահանգի Շահ Չերաղի դամբարանում ահաբեկչությունը տեղի է ունեցել օգոստոսի 13-ին։ Երկու զինյալ փորձել են մտնել մզկիթի տարածք։ Նրանցից մեկն ինքնաձիգից կրակ է բացել դամբարանում գտնվող մարդկանց ուղղությամբ և հարձակումից անմիջապես հետո ձերբակալվել անվտանգության ուժերի կողմից։

Վերջին տվյալներով՝ գրոհի հետևանքով 2 մարդ զոհվել է, ևս 7-ը՝ վիրավորվել։ Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ Նուրուզովը վերապատրաստվել էր Աֆղանստանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ճամբարներում։

Հայերեն

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս