Հասարակական

ԼՂ-ում ռազմական գործողությունների ընթացքում ռուս խաղաղապահները մոտ 5 հազար մարդու են տարհանել

2 րոպեի ընթերցում

ԼՂ-ում ռազմական գործողությունների ընթացքում ռուս խաղաղապահները մոտ 5 հազար մարդու են տարհանել

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ակտիվ ռազմական գործողությունների ընթացքում ռուս խաղաղապահները մոտ 5 հազար խաղաղ բնակչի են տարհանել Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջաններից։

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՌԴ խաղաղապահների սեպտեմբերի 21-ի տեղեկագրից:

Հաղորդագրության համաձայն՝ ռազմական գործողությունների սկզբից սկսած ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայման վայր է տեղափոխվել մոտ 5 հազար մարդ։ Բոլոր տարհանված բնակիչներին տրամադրվել են սաք սնունդ և հանգստյան սենյակ, ռուսական հատուկ նշանակության բժշկական ջոկատի զինվորական բժիշկները որակյալ բուժօգնություն են ցուցաբերում քաղաքացիական անձանց։

Ըստ տեղեկագրի՝ շարունակական փոխգործակցություն է պահպանվում Բաքվի, Երևանի և Ստեփանակերտի հետ՝ ուղղված արյունահեղության կանխմանը, խաղաղ բնակչության անվտանգության և մարդասիրական իրավունքի պահպանմանը, ինչպես նաև ռուսական խաղաղապահ կոնտինգենտի անվտանգության ապահովմանը։

Նաև նշվում է, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության միջնորդությամբ հակամարտող կողմերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ։ Իրավիճակը վերահսկվում է շուրջօրյա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում