ԵԽ պատգամավորը Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական հարձակումը համարում է Հայոց ցեղասպանության շարունակություն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական վերջին հարձակումը պատմական հանցագործության շարունակություն է մի ժողովրդի նկատմամբ, որը շատ զրկանքներ է կրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԵԽ կիպրոսցի պատգամավոր Գիորգո Գիորգիուն Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում, որի ժամանակ քննարկվել է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի վերջին հարձակումը:

«Ամեն ինչ սկսվել է որպես ցեղասպանություն 1915 թ․-ին թուրքերի կողմից, և շարունակվում է այսօր որպես ցեղասպանություն և էթնիկ զտում պարոն Ալիևի կողմից, որը պարոն Էրդողանի մտերիմ գործընկերն է։ Ցավոք, նա նաև Եվրոպական միության մտերիմ գործընկերն է։ Վերջերս տիկին ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ պարոն Ալիևը և Ադրբեջանը հուսալի գործընկեր են, քանի որ մենք կուրացած ենք, քանի որ մենք ցանկանում ենք բնական գազ գնել Ադրբեջանից և հեռանալ Ռուսաստանից», - նշեց պատգամավորը։

Գիորգիուն հիշեցրեց, որ Լեռնային Ղարաբաղում հայերը հարձակման ենթարկվեցին այն ժամանակ, երբ Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև համատեղ զորավարժություններ էին ընթանում։

Հայերեն English

Շինարարություն և բնապահպանական պատասխանատվություն. DALAN TECHNOPARK-Ը՝ COP17-ում

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխան

Գնացքների վթարի պատճառով Մադրիդում չեղարկվել է ԱՀԿ-ի գագաթնաժողովի եզրափակիչ օրը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում հանդիպել է Հնդկաստանի գործընկերոջ հետ

Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները

Թվային ապագա և կայուն զարգացում. IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին

Իսպանիայում գնացքների բախման միջադեպում դերակատարում է ունեցել ազդանշանի խափանումը. Reuters

Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը

Երևանում մեկնարկում է Եվրոպայի վոլեյբոլի մինչև 20 տարեկանների առաջնության որակավորման առաջին փուլը

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը