ԵԱՀԿ գործող նախագահը կրկնել է իր պատրաստակամությունն՝ ակտիվորեն ներգրավվելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն օժանդակելուն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 20-ին հայտարարություն է տարածել ԵԱՀԿ նախագահությունը։

«Նախագահ Օսմանին իր խորը մտահոգությունն է հայտնել տարածաշրջանում երեկ տեղի ունեցած ռազմական գործողությունների և այն վտանգի առնչությամբ, որ դրանք ներկայացնում են տուժած քաղաքացիական բնակչության համար։ Անհապաղ ապաէսկալացման կոչ անելով` նա կրկին բարձրաձայնել է իր մտահոգությունները հակամարտությունից տուժած բնակչության, հատկապես՝ խոցելի խմբերի վրա ծանր հետևանքների վերաբերյալ: Նա ընդգծել է, որ մարդասիրական նկատառումները պետք է գերակայեն, և որ տեղի բնակչության մարդասիրական կարիքները պետք է բավարարվեն։ Շեշտել է, որ վեճերը լուծելու համար ուժի կիրառումը լիովին և միշտ անընդունելի է, և որ կայուն, կառուցողական երկխոսությունը՝ բարի կամքի ոգով, կայուն խաղաղության միակ ճանապարհն է», - նշված է հայտարարությունում։

Բույար Օսմանին կրկնել է իր պատրաստակամությունը՝ ակտիվորեն ներգրավվելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն օժանդակելուն։ Նա շեշտել է, որ ԵԱՀԿ-ն ունի համապատասխան փորձ և գործիքներ՝ «նպաստելու երկխոսությանը, կառուցելու վստահություն և իրագործելու համապատասխան համաձայնությունները, որոնք աջակցում են կողմերի միջև հարաբերությունների կարգավորմանը»։

Հայերեն العربية English Français Русский

Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում

Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում

Փրկարարներն անվտանգ վերադարձրել են գետն անցած ու արգելափակված քաղաքացիներին

Անահիտ Ավանեսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա առթիվ

Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից

Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ

Հայաստանի ծանրամարտի հավաքականը նոր մրցումային մարզահագուստով հանդես կգա

ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի