Սպորտ

Թենիսիստ Կարեն Խաչանովն անդրադարձել է Արցախում ընթացող լայնածավալ ռազմական գործողություններին

1 րոպեի ընթերցում

Թենիսիստ Կարեն Խաչանովն անդրադարձել է Արցախում ընթացող լայնածավալ ռազմական գործողություններին

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովն արձագանքել է Արցախում տեղի ունեցող լայնածավալ ռազմական գործողություններին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Instagram-ի իր միկրոբլոգում Կարեն Խաչանովը կիսվել է լրատվականների այն գրառմամբ, որտեղ խոսվում է Արցախում տիրող իրավիճակից:

karen.jpg (63 KB)

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում է սկսել, զոհերի և վիրավորների թվում կան քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում